15:30  ,  12 փետրվարի, 2013

Բադմինտոնը, սեղանի թենիսը եւ ժամանակակից հնգամարտը կարող են կորցնել իրենց տեղն Օլիմպիական խաղերում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) փետրվարի 12-ին մեկնարկելիք երկօրյա համագումարում կքննարկի 2020թ. Օլիպիական խաղերի ծրագրից մի քանի մարզաձեւերի հանելու տարբերակը:

Բադմինտոնը, սեղանի թենիսը եւ ժամանակակից հնգամարտը կարող են դադարել օլիմպիական մարզաձեւ լինելուց:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չինացի բադմինտոնիստները նվաճել էին 5 ոսկե մեդալ, ինչպես նաեւ արժանացել էին սեղանի թինիսի բոլոր՝ չորս ոսկե մադալներին:

ՄՕԿ-ի հանդիպման ժամանակ գործկոմը կքննարկի նաեւ օլիմպիական ծրագրի համաժողովի հաշվետվությունը, տոմսերի գները, դոպինգի հետ կապված հարցերը եւ այդ մարզաձեւերի մասսայականությունն աշխարհում, գրում է ВВС-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում