15:30 12 փետրվարի, 2013Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) փետրվարի 12-ին մեկնարկելիք երկօրյա համագումարում կքննարկի 2020թ. Օլիպիական խաղերի ծրագրից մի քանի մարզաձեւերի հանելու տարբերակը:
Բադմինտոնը, սեղանի թենիսը եւ ժամանակակից հնգամարտը կարող են դադարել օլիմպիական մարզաձեւ լինելուց:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չինացի բադմինտոնիստները նվաճել էին 5 ոսկե մեդալ, ինչպես նաեւ արժանացել էին սեղանի թինիսի բոլոր՝ չորս ոսկե մադալներին:
ՄՕԿ-ի հանդիպման ժամանակ գործկոմը կքննարկի նաեւ օլիմպիական ծրագրի համաժողովի հաշվետվությունը, տոմսերի գները, դոպինգի հետ կապված հարցերը եւ այդ մարզաձեւերի մասսայականությունն աշխարհում, գրում է ВВС-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.