Իտալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստվում է միանալ իտալական «Միլանին», պնդում է բրիտանական The Sun-ը, որի տեղեկություններով «Միլանն» ու «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են հասել Բալոտելիի տեղափոխության հարցում: Իտալական ակումբը կվճարի 24 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիական ակումբում կարծում են, որ Բալոտելիի կարիերան իրենց թիմում սպառված է, եւ իտալացին այլեւս չի կարող արդյունավետ դրսեւորվել խաղադաշտում: «Մանչեսթեր Սիթին» կպահպանի Ագուերոյին, Տեւեսին եւ Ջեկոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի