Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 5-ին ընկերական խաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի Facebook-ի էջը։
Սա կլինի այս տարվա առաջին խաղը Հայաստանի հավաքականի համար։ Վարդան Մինասյանի թիմը շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 26-ին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 75-րդն է, իսկ Լյուքսեմբուրգը 148-րդ տեղում է։
Հայաստանի ազգային հավաքականը նախատեսում է եւս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի