12:12 16 հունվարի, 2013Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 5-ին ընկերական խաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի Facebook-ի էջը։
Սա կլինի այս տարվա առաջին խաղը Հայաստանի հավաքականի համար։ Վարդան Մինասյանի թիմը շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 26-ին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 75-րդն է, իսկ Լյուքսեմբուրգը 148-րդ տեղում է։
Հայաստանի ազգային հավաքականը նախատեսում է եւս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.