11:51  ,  16 հունվարի, 2013

Կենդանիների մասնակցությամբ 10 ամենազվարճալի դրվագները սպորտում

Բրիտանական The Sun-ը կազմել է 10 ամենազվարճալի դրվագները, երբ կենդանիները խանգարում են մարզական իրադարձությանը։

1. «Գալաթասարայ» - «Ռոտ Վայս Ալեն» հանդիպման ժամանակ խաղադաշտ են մտել 2 շներ եւ սկսել են խաղալ ֆուտբոլիստների հետ։ Հանդիպումը դադարեցվել է, մինչեւ որ ստադիոնի աշխատակիցները դուրս են հանել շներին։

2. «Դետրոիտ Ռեդ Ուինգս» հոկեյի ակումբի երկրպագուները յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ սառույցի վրա են գցում սատկած ութոտնուկի, որը հաջողություն է խորհրդանշում։ 

3. Անգլիական գոլֆի լեգենդ Յան Բոտամը 1981-ին կայացած Ավստրալիայի դեմ խաղում զարմացավ՝ գոլֆի հրապարակում տեսնելով խոզի։ 

4. Կոլումբիայի առաջնությունում ֆուտբոլիստներին անհանգստացրեց խաղադաշտ մտած բուն։

5. Կրիկետի խաղի ժամանակ մարզիկը վնասեց աղավնուն։

6. Բադը զվարճացրեց ֆուտբոլային հանդիպման երկրպագուներին։

7. ԱՄՆ-ում սկյուռը խանգարել է կին ֆուտբոլիստներին։

8. Հավը ներկա էր «Բլեքբերն» - «Ուիգան» խաղին։

9. Կատուն բաց չթողեց «Լիվերպուլի» հանդիպումը։

10. Թել Ավիվում կայացած բասկետբոլի խաղի ժամանակ փորձել են բռնել կատվին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով