19:13  ,  27 մարտի, 2012

Էդգար Մանուչարյանը՝ գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը գոլի հեղինակ է դարձել Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 42-րդ տուրի «Ուրալ» - «Տորպեդո» խաղում:

Եկատերինբուրգում «Ուրալը» մոսկվացիներին հաղթել է 2:0 հաշվով: Խաղի 8ր-րդ րոպեին Մանուչարյանը խփել է թիմի երկրորդ գնդակը: Հանդիպումն անցկացվել է առատ ձյան պայմաններում:

«Ուրալը» 42 խաղից հետո 64 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում