Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի անցած տարվա չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
24-րդ րոպեին «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փայլուն փոխանցումից հետո գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ)։
Applaud the assist #UCL pic.twitter.com/iIIRTedJkI
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 30, 2024
53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն (տեսանյութ)։
57-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 30, 2024
Bayern 0-1 Real Madrid (24')
Bayern 1-1 Real Madrid (53')
Bayern 2-1 Real Madrid (57')#UCL pic.twitter.com/uCb7jN8kpi
82-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց «Բավարիայի» դարպասին։ Այն հաջող իրացրեց Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։
Մայիսի 1-ին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Դորտմունդում կանցկացնեն Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն եւ «Բորուսիան»։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 53, Հարի Քեյն, 57, 11մ - Վինիսիուս Ժունիոր, 24, 82, 11մ
Մայիսի 1
«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում