19:10  ,  30 ապրիլի, 2024

Օլիվեր Կան․ Այսպիսի դիմակայությունը բորբոքում է ֆուտբոլիստների կիրքը

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ հաջողության մաղթելով գերմանական ակումբին։

«Այսպիսի դիմակայությունը բորբոքում է ֆուտբոլիստների կիրքը։ Առա՛ջ, «Բավարիա»»,- թվիթերյան էջում գրել է Օլիվեր Կանը։

«Բավարիա» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում