Իսպանական Պրիմերայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»: Արքայական ակումբը պաշտպանությունում լուրջ խնդիրներով էր մոտեցել այս խաղին, քանի որ վնասվածք ունեին Պեպեն, Մարսելոն, Ֆաբիո Կոենտրաուն ու Ռաուլ Ալբիոլը, իսկ Սերխիո Ռամոսը որակազրկված էր:
Խաղի արդեն երկրորդ րոպեին Կարիմ Բենզեման առաջ մղեց «Ռեալին», սակայն րոպեներ անց Ժոզե Մոուրինյոյի թիմը հայտնվեց ծանր իրավիճակում: Իկեր Կասիլյասի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Անտոնիաո Ադանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները «Ռեալ Սոսյեդադի» մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելայի նկատմամբ: 25-ամյա դարպասապահն անմիջապես հեռացվեց խաղադաշտից, իսկ «Ռեալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց իսպանացի կիսապաշտպան Խավի Պրիետոն՝ ոչ մի շանս չտալով փոխարինման դուրս եկած Իկեր Կասիլյասին: 35-րդ րոպեին մադրիդցիները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Րոպեներ առաջ հիանալի գոլային պահ բաց թողած Սամի Խեդիրան խփեց «Ռեալի» երկրորդ գնդակը, բայց 5 րոպե անց Խավի Պրիետոն դարձյալ հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ:
Ընդմիջումից հետո եւս 10 ֆուտբոլիստներով խաղացող «Ռեալի» գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Այնուամենայնիվ, 68-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց դաշտի տերերը երրորդ գնդակը, իսկ մեկ րոպե անց դարձավ նաեւ դուբլի հեղինակ: 2 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողած բասկերը կարողացան նաեւ երրորդ գնդակն ուղարկել Իկեր Կասիլյասի դարպասը, սակայն ավելին անել չհաջողվեց: 76-րդ րոպեին Խավի Պրիետոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Ժոզե Մոուրինյոյի թիմը 36 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 25 միավորով մնաց 8-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն. 18-րդ տուր
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝4:3
Կարիմ Բենզեմա, 2, Սամի Խեդիրա, 35, Կրիշտիանու Ռոնալդու, 68, 69 – Խավի Պրիետո, 9 (11մ.), 40, 76
Հեռացումներ՝ Անտոնիո Ադան, 6 – Դանի Էստրադա, 79
«Սելտա» - «Վալյադոլիդ»՝ 3:1
Յագո Ասպաս, 9, 31 (11մ.), Ալեքս Լոպես, 52 – Ալբերտո Բուենո, 12 (11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:41 , 22 սեպտեմբերի
09:05 , 22 սեպտեմբերի
22:27 , 21 սեպտեմբերի
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի