23:44  ,  23 նոյեմբերի, 2026

«Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Նիկո Պասի համար

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» մտադիր է ակտիվացնել իտալական «Կոմոյից» 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասի հետադարձ տրանսֆերի պայմանագրային կետը, հաղորդում է COPE-ը։

Արքայական ակումբի սանն անցած մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս «Կոմոյում», որն ամռանը նրա տրանսֆերի համար վճարեց 60 միլիոն եվրո։ «Ռեալն» իրավունք ունի 80 միլիոն եվրոյով հետ գնել Նիկո Պասի տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Պասը «Կոմոյի» հետ Ա Սերիայում եւ Չեմպիոնների լիգայում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print