20:11  ,  23 նոյեմբերի, 2026

Սպալետին 600-րդ հանդիպումն է անցկացրել Ա Սերիայում

Իտալացի Լուչանո Սպալետին մարզչական կարիերայում 600-րդ հանդիպումն է անցկացրել Ա Սերիայում։

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի համար հոբելյանական է դարձել «Վենեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումը (4:0)։

67-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաեւ «Նապոլին», «Ինտերը», «Ուդինեզեն», «Էմպոլին» եւ «Ռոման»։

Սպալետին 6-րդ մարզիչն է, որը հասնում է 600 հանդիպման Ա Սերիայում։

Ավելի շատ հանդիպումներ ունեցել են Ջան Պիերո Գասպերինին (626), Նիլս Լիդհոլմը (635), Ջովանի Տրապատոնին (689), Ներեո Ռոկոն (752) եւ Կառլո Մացոնեն (792)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print