The skill of Carlos Alcaraz is absurd @carlosalcaraz stays one step ahead of Tiafoe. #NittoATPFinals https://t.co/RQ7fzDP2oD
— ATP Tour (@atptour) November 16, 2026
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում՝ ATP Finals-ում։
Իսպանացի թենիսիստը խմբային փուլի առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։
Անցած տարի այս առաջնության տիտղոսը նվաճել էր աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որն այս տարի առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ ավարտել է մրցաշրջանը։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի 
16:27 , 17 նոյեմբերի
16:19 , 17 նոյեմբերի
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի