14:40 2 նոյեմբերի, 2026Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը եւ Մարտին Պողոսյանը:
85 կգ քաշային կարգի B խմբում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդն է:
Պոկում վարժությունում Հարությունյանը հաջողությամբ բարձրացրեց 155 կգ, երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 160 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում 7-րդն է:
Հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ: Այս վարժության երկրորդ եւ երրորդ փորձն էլ ձախողեց Ռաֆիկ Հարությունյանը: Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը 11-րդն է B խմբում:
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը, որը հանդես էր գալիս C խմբում, երկամարտում հավաքեց 337 կգ եւ այս խմբում երկրորդն է (147+190):
85 կգ քաշային կարգի B խմբում մասնակցեց նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը, որը հադես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում:
Կարապետյանը երկամարտի 346 կգ արդյունքով 10-րդն է B խմբում (160+186):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.