22:41  ,  30 հոկտեմբերի, 2026

ATP-500. Ալկարասը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակեռ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:4, 7:6 (7:2) հաշվով հաղթեց աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 73-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News