Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 4-րդն է, հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Կանանց 57 կգ քաշայինների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 205 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Գրիգորյանը միայն մեկ մոտեցում հաջողեց՝ գլխավերեւում պահելով 85 կգ:
Հրում վարժությունում առաջին մոտեցման 113 կգ-ը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 114 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 120 կգ: Այս վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օհ Կվան Օկը երկամարտի 227 կգ արդյունքով (102+125): Արծաթե մեդալակիր դարձավ չինական Տայպեն ներկայացնող Խուան Լինգ Չեն՝ երկամարտի 215 կգ արդյունքով (90+125): Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Օլգա Իվժենկոն՝ 214 կգ (96+114):
Չինական Նինբոյում տեղի ունեցավ կականց 57 կգ քաշայինների հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը: Ալեքսանդրա Գրիգորյանը պարգեւատրվեց հրում վարժության բրոնզե մեդալով եւ չկարողացավ զսպել հիասթափության արցունքները: Ալեքսանդրա Գրիգորյանին պարգեւատրեց ՀԾՖ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:55 , 30 հոկտեմբերի
14:11 , 30 հոկտեմբերի
13:50 , 30 հոկտեմբերի
12:57 , 30 հոկտեմբերի 
12:03 , 30 հոկտեմբերի
11:24 , 30 հոկտեմբերի
11:17 , 30 հոկտեմբերի 
10:59 , 30 հոկտեմբերի
10:31 , 30 հոկտեմբերի
09:12 , 30 հոկտեմբերի