22:46  ,  29 հոկտեմբերի, 2026

ATP-500. Ալկարասը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երրորդ ռակետ Կալռոս Ալկարասը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի երրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը 6:1, 7:6 (13:11) հաշվով պարտության մատնեց աշխարհի 95-րդ ռակետ, վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը երկրորդ շրջանում 6:1, 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 23-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերիին։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news