14:10 28 հոկտեմբերի, 2026Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոն Ստանիսլաս (Սթեն) Վավրինկան ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան՝ 41 տարեկանում անցկացնելով վերջին հանդիպումը։
Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարի առաջին շրջանում Վավրինկան 5:7, 6:7 (2:7) հաշվով պարտվեց չեխ Իրժի Լեհեչկային։ Մրցախաղից հետո նա հրաժեշտ տվեց երկրպագուներին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի կարիերայում։
Վավրինկան 2002 թվականից էր հանդես գալիս պրոֆեսիոնալ թենիսում՝ նվաճելով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերի 16 տիտղոս մենախաղում։ Նա Australian Open-ի (2014), «Ռոլան Գարոսի» (2015) եւ US Open-ի (2016) չեմպիոն է։
2008-ի Վավրինկան Ռոջեր Ֆեդերերի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն զուգախաղում, 2014-ին՝ Դեւիսի գավաթի հաղթող Շվեյցարիայի թիմի կազմում։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում նրա ամենաբարձր դիրքը եղել է երրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.