15:22  ,  27 հոկտեմբերի, 2026

Չինաստանում դադարեցրել են Լա Լիգայի հեռարձակումը Մաո Ցզեդունի մասին Մբապեի խոսքերից հետո

Չինաստանի պետական ​​հեռուստատեսությունը (CCTV) դադարեցրել է Իսպանիայի Լա Լիգայի խաղերի հեռարձակումը՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերի պատճառով, հաղորդում է AS-ը:

Ավելի վաղ 27-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցի ժամանակ խոսել էր իրեն որպես բռնապետ պատկերող մեմերի մասին՝ ամենազվարճալի անվանելով այն մեմը, որտեղ իր դեմքը համադրված է «չինացի բռնապետի» պատկերի հետ: Հավանաբար, նա նկատի է ունեցել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին:

Դրանից  հետո մի քանի չինական ընկերություններ, մասնավորապես ըմպելիքներ արտադրող Dongpeng, կաթնային արտադրանքի Mengniu, պանրագործական Milkground ընկերությունները, դադարեցրել են համագործակցությունը Մբապեի հետ։ Նրա մասնակցությամբ բոլոր գովազդային տեսահոլովակները հեռացվել են եթերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news