15:22 27 հոկտեմբերի, 2026Չինաստանի պետական հեռուստատեսությունը (CCTV) դադարեցրել է Իսպանիայի Լա Լիգայի խաղերի հեռարձակումը՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերի պատճառով, հաղորդում է AS-ը:
Ավելի վաղ 27-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցի ժամանակ խոսել էր իրեն որպես բռնապետ պատկերող մեմերի մասին՝ ամենազվարճալի անվանելով այն մեմը, որտեղ իր դեմքը համադրված է «չինացի բռնապետի» պատկերի հետ: Հավանաբար, նա նկատի է ունեցել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունին:
Դրանից հետո մի քանի չինական ընկերություններ, մասնավորապես ըմպելիքներ արտադրող Dongpeng, կաթնային արտադրանքի Mengniu, պանրագործական Milkground ընկերությունները, դադարեցրել են համագործակցությունը Մբապեի հետ։ Նրա մասնակցությամբ բոլոր գովազդային տեսահոլովակները հեռացվել են եթերից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.