11:33  ,  21 հոկտեմբերի, 2026

41-ամյա Լեբրոն Ջեյմսը նորամուտը նշեց «Ֆիլադելֆիա Սիքսերսում» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն, 41-ամյա ամերիկացի Լեբրոն Ջեյմսը նորամուտը նշեց «Ֆիլադելֆիա Սիքսերսում» NBA-ի կանոնավոր առաջնության մրցախաղում։

Լեբրոն Ջեյմսը 24-րդ մրցաշրջանն է անցկացնում NBA-ում։

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդենում» տեղի ունեցած մրցախաղում «Ֆիլադելֆիա Սիքսերսը» 106:100 հաշվով պարտության է մատնել «Նյու Յորք Նիքսին»։

Լեբրոն Ջեյմսը երկու տարվա պայմանագիր է կնքել «Ֆիլադելֆիա Սիքսերսի» հետ։ Նրա նախորդ ակումբը «Լոս Անջելես Լեյքերսն» է, որի հետ 2020-ի դարձել է NBA-ի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news