Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 2:4 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում։
«Մենք գիտեինք, որ կարող է եւս այսպես ավարտվել խաղը։ Մենք խաղում էինք Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակրի խաղադաշտում։ ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ է։ Իհարկե, մենք ցանկանում էինք հեռանալ գոնե մեկ միավորով, բայց ոչ մի ահավոր բան չի պատահել։ Այսպիսի պարտությունը պետք է մի օր տեղի ունենար։ Մենք կորցրեցինք ընդամենը երեք միավոր։ Տեսնենք՝ ինչ կասի մարզիչը, որպեսզի կարողանանք լավ մարզավիճակում մոտենալ սուպերկլասիկոյին։
ՊՍԺ-ն շատ լավ կազմակերպված թիմ է, մենք արժանավայել մրցակցեցինք նրանց հետ։ Երկու թիմերն էլ ցանկանում են վերահսկել գնդակը։ Սա լավ ստուգարք էր մեր թիմի համար։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք»,- Ռաֆինյայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
ՊՍԺ-ն վաստակել է 9, «Բարսելոնան»՝ 6 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 21 հոկտեմբերի
14:11 , 21 հոկտեմբերի
13:33 , 21 հոկտեմբերի
13:06 , 21 հոկտեմբերի
12:40 , 21 հոկտեմբերի 
12:02 , 21 հոկտեմբերի 
11:33 , 21 հոկտեմբերի
11:04 , 21 հոկտեմբերի
10:37 , 21 հոկտեմբերի 
10:02 , 21 հոկտեմբերի