10:02  ,  21 հոկտեմբերի, 2026

«Փյունիկը» տնային հանդիպումները կանցկացնի Freedom Arena-ում

Երեւանի «Փյունիկը» տնային հանդիպումները կանցկացնի «Յուվենտուսի» երեւանյան ակադեմիայի Freedom Arena նորակառույց մարզադաշտում, որը գտնվում է ակումբի մարզադպրոցի հարևանությամբ։

«Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ հոկտեմբերի 23-ին Freedom Arena մարզադաշտում մեր առաջին տնային խաղին, որտեղ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկն» ընդունելու է «Գանձասարին»։ Խաղի սկիզբը՝ 19։00։ Մուտքն ազատ է»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Freedom Arena-ն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news