15:46 17 հոկտեմբերի, 2026Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմն ավարտեց մրցելույթները Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն որակավորման փուլում: Հայաստանի 4 ներկայացուցիչները հանդես էին գալիս երկրորդ ենթախմբում:
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.633 միավոր:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլն ավարտեց 14.233 միավորով:
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում վաստակեց 14.933 միավոր: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արժանացավ 14.933 միավորի:
Եզրափակիչ դուրս եկած լավագույն 8 մարմնամարզիկները (յուրաքանչյուր գործիքի վրա) հայտնի կդառնան հոկտեմբերի 18-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.