23:28  ,  15 հոկտեմբերի, 2026

ԵԼ. «Արարատ-Արմենիան» բացեց հաշիվը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ–Արմենիան» հյուրընկալվել է լեհական «Յագելոնիային»։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան, Գվինեա Բիսաուն ներկայացնող Զիդան Բանժակին, որին փոխանցում կատարեց Կարլիերը:

Զիդան Բանժակին «Յագելոնիայի» դարպասը գրավելուց հետո վնասվածք ստացավ: Նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը: 

2 րոպե անց լեհ կիսապաշտպան, Կամիլ Յոժվիակը հավասարեցրեց հաշիվը:

Ընթանում է առաջին խաղակեսը՝ 1:1: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print