13:39  ,  12 հոկտեմբերի, 2026

«Մասթերս». Կարեն Խաչանովը չորրորդ շրջանում է

Աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 83-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոն:

Պայքարը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Չորրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալիացի Ալեքս Դե Մինորը:

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news