12:20  ,  12 հոկտեմբերի, 2026

«Ինտեր Մայամիի» հաղթանակը, Մեսին եւ Սուարեսը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» հյուրընկալեց «Դի Սի Յունայթեդին» եւ հաղթանակի հասավ Մեսիի եւ Սուարեսի դուբլերի շնորհիվ՝ 4:0:

3-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուրաեսը, որը 39-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց:

47-րդ րոպեին աչքի ընկավ 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին արդյունավետ փոխանցում կատարեց Լուիս Սուարեսը:

 60-րդ րոպեին Մեսին դուբլ ձեւակերպեց:

Մեսին խփել է 934-րդ գոլը կարիերայում (1179 հանդիպում):

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Դի Սի Յունայթեդ»՝ 4:0

Լուիս Սուարես, 3, 39, Լիոնել Մեսի, 47, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news