17:10  ,  10 հոկտեմբերի, 2026

«Մասթերս»․ Ալկարասի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի յոթակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 55-րդ ռակետ, արգենտինացի Խուան-Մանուել Սերունդոլոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 7 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 39-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print