21:47  ,  7 հոկտեմբերի, 2026

Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի հետ։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։ Աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար», - խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա Հորդանանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News