21:47 7 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի հետ։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։ Աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար», - խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա Հորդանանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.