Աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի չորրորդ շրջան։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարթալի հետ հետ եւ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։
Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի եւ աշխարհի 54-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի դիմակայության հաղթողը։
Ալինա Չարաեւան նախորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի