00:43  ,  5 հոկտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Պորտուգալիայի եւ Նիդերլանդների հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։

A լիգայի երկրորդ խմբում Նիդերլանդների հավաքականն իսպանացի Չավիի ղեկավարությամբ տանը 2:1 հաշվով հաղթեց սերբերին եւ 8 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Հունաստանը, որը սեփական խաղադաշտում 0:0 հաշվով խաղաց Գերմանիայի հետ։

A լիգայի չորրորդ խմբում Պորտուգալիան 2:1 հաշվով պարտության մատնեց Նորվեգիային եւ 12 միավորով ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Դանիայի հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց Ուելսին եւ 6 միավորով երկրորդն է։

Ազգերի լիգա, չորրորդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Հունաստան - Գերմանիա՝ 0:0

Նիդերլանդներ - Սերբիա՝ 2:1 (տեսանյութ)

Տյոն Կոպմեյներս, 31, Ջոշուա Զիրկզեե, 72 - Միխայլո Ցվետկովիչ, 35

A լիգա, չորրորդ խումբ

Պորտուգալիա - Նորվեգիա՝ 2:1 (տեսանյութ)

Ժոաու Կանսելու, 38, Գոնսալու Ռամուշ, 79 - Քրիստոֆեր Այեր, 36

Հեռացում՝ Շիկու Կոնսեյսաու (Պորտուգալիա), 86, երկրորդ դեղին քարտ

Ուելս - Դանիա՝ 0:1

Ռասմուս Հոյլունդ, 75, 11մ

B լիգա, երրորդ խումբ

Կոսովո - Ավստրիա՝ 1:1

Ֆիսնիկ Ասլանի, 70 - Քրիստոֆ Լանգ, 85

Իռլանդիա - Իսրայել՝ 1:1

Տրոյ Փերոթ, 39, 11մ - Դոր Պերեց, 47

D լիգա, առաջին խումբ

Մալթա - Անդորրա՝ 1:0

Թեդի Թեումա, 49

D լիգա, երկրորդ խումբ

Ադրբեջան - Լիտվա՝ 1:0

Աբդուլա Խայբուլաեւ, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում