12:26 5 հոկտեմբերի, 2026Աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի չորրորդ շրջան։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարթալի հետ հետ եւ առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։
Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Մարի Բոուզկովայի եւ աշխարհի 54-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի դիմակայության հաղթողը։
Ալինա Չարաեւան նախորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.