09:36  ,  5 հոկտեմբերի, 2026

Լա Լիգայի 5 լավագույն խաղացողները՝ Իբրահիմովիչի վարկածով

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակող Զլատան Իբրահիմովիչը նշել է իսպանական Լա Լիգայի հինգ լավագույն խաղացողներին, հաղորդում է ESPN-ը։

Առաջին տեղում նա նշել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։

Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է Արքայական ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Հնգյակում են նաեւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Իսպանիայի առաջնության 7 տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 21 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print