16:03  ,  2 հոկտեմբերի, 2026

China Open. Խաչանովն ու Ռուբլյովը պարտվեցին զուգախաղում

Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չկարողացան դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող АТР-500 մրցաշարի զուգախաղի երկրորդ շրջան։ Մեկնարկում նրանք պարտվեցին բրիտանացիներ Ջուլիան Քեշին եւ Լլոյդ Գլասփուլին՝ 3։6։4։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 5 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ջուլիան Քեշի եւ Լլոյդ Գլասփուլի մրցակիցները կլինեն բրազիլացի Մարսելո Մելոն եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news