18:05  ,  2 հոկտեմբերի, 2026

Ռաֆինյան խուսափել է ծանր վնասվածքից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խուսափել է ծանր վնասվածքից, հաղորդում է AS-ը։

Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Ռաֆինյան ժամանակից շուտ էր վերադարձել Բրազիլիայի հավաքականից կատալոնական ակումբ։

Ռաֆինյան բուժզննում է անցել «Բարսելոնայում»։ Ախտորոշվել է աջ ազդրի մկանային այտուցվածություն։

Չի բացառվում, որ Ռաֆինյան պատրաստ կլինի «Խետաֆեի» դեմ Լա Լիգայի հաջորդ տուրի հանդիպմանը, որը հոկտեմբերի 10-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print