20:48  ,  2 հոկտեմբերի, 2026

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում պարտվեց Կիպրոսին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Կիպրոսի հավաքականին։

Առաջին խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով։

19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսի «Ապոլոնի» 25-ամյա պաշտպան Լեոնիդաս Կոնոմիսը (տեսանյութ)։

31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Կիպրոսի «Օմոնիայի» 25-ամյա հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը (տեսանյութ)։

Ընդմիջում է։

Խմբի մյուս խաղում Չեռնոգորիան Լատվիային առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news