00:41  ,  2 հոկտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Գերմանիայի եւ Պորտուգալիայի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում մեկնարկել են խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։

A լիգայի երկրորդ խմբում Գերմանիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ։ Բոնդեսթիմը տանը 2:0 հաշվով առավելության հասավ սերբերի նկատմամբ։ Այս խմբում Նիդերլանդների հավաքականն իսպանացի Չավիի գլխավորությամբ չկարողացավ հաղթել Հունաստանի թիմին, որը 7 միավորով խմբի առաջատարն է։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

A լիգայի չորրորդ խմբում Պորտուգալիայի հավաքականը Կոպենհագենում 4:2 հաշվով հաղթեց դանիացիներին եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նորվեգիան արտագնա խաղում անսպասելի պարտություն կրեց Ուելսի թիմից՝ 1:2:

Ազգերի լիգա, երրորդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Գերմանիա - Սերբիա՝ 2։0 (տեսանյութ)

Թոմ Բիշոֆ, 40, Ֆլորիան Վիրց, 61

Հունաստան - Նիդերլանդներ՝ 2:2 (տեսանյութ)

Ֆոտիս Իոանիդիս, 23, Գեորգիոս Մասուրաս, 45+2 - Վիրջիլ վան Դեյք, 59, Տեյանի Ռեյնդերս, 89

A լիգա, չորրորդ խումբ

Դանիա - Պորտուգալիա՝ 2:4 (տեսանյութ)

Միկել Դամսգոր, 23, Ռասմուս Հոյլունդ, 53 - Ժոաու Կանսելու, 13, Գոնսալու Ռամուշ, 25, Վիտինյա, 67, Ժոաու Ֆելիշ, 87

Ուելս - Նորվեգիա՝ 2:1 (տեսանյութ)

Դենիել Ջեյմս, 38, Նեկո Ուիլյամս, 48 - Օսկար Բոբ, 11

 Հեռացում՝ Տորբյորն Հեգեմ, 46

B լիգա, երրորդ խումբ

Իռլանդիա - Ավստրիա՝ 2։2

Տրոյ Փերոթ, 12, 45, 11մ - Ալեքսանդր Պրաս, 72, Միխայել Գրեգորիչ, 77

Իսրայել - Կոսովո՝ 0:0

D լիգա, առաջին խումբ

Մալթա - Ջիբրալթար՝ 1:1

Ջոզեֆ Մբոնգ, 53 - Ջեյմս Սքանլոն, 61

D լիգա, երկրորդ խումբ

Ադրբեջան - Լիխտենշտեյն՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news