23:17  ,  1 հոկտեմբերի, 2026

Նիկո Ուիլյամսը լքել է Իսպանիայի հավաքականի ճամբարը

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը վնասվածքի պատճառով լքել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումից հետո Նիկո Ուիլյամսը ձախ ազդրի մկանային խնդիր է ունեցել։ Իսպանիան այդ խաղում 4:1 հաշվով հաղթել էր Խորվաթիային։

Նիկո Ուիլյամսը վերադարձել է «Աթլետիկ», որի բժշկական շտաբի վերահսկողությամբ կշարունակի վերականգնումը։

Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայում հոկտեմբերի 3-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 6-ին՝ Խորվաթիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news