21:58 1 հոկտեմբերի, 2026Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է իսպանական Սեգունդայում (երկրորդ լիգա) հանդես եկող «Դեպորտիվո Էլդենսե» ակումբի սեփականատերը, հաղորդում է ակումբի կայքը։
«Պաշտոնապես հայտնում են, որ Լիոնել Մեսին ձեռք է բերել ակումբը, ինչը նշանավորում է նոր փուլ ավելի քան 100-ամյա ակումբի պատմության մեջ։
Սկսվում է երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է ակումբի մարզական, ինստիտուցիոնալ եւ սոցիալական զարգացմանը։
1921 թվականին հիմնադրված «Էլդենսեն» սկսում է հավակնություններով լի նոր փուլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում դիրքերն ամրապնդելու եւ զարգանալու նպատակով՝ պահպանելով արմատները, պատմությունը եւ կապույտ-կարմիր գույները։
Գործարքը սպասում է Կենտրոնական մարզական դեպարտամենտի թույլտվությանը՝ Սպորտի մասին օրենքի պայմանների համապատասխանությամբ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Սեգունդայի 7 տուրից հետո «Էլդենսեն» 5 միավորով 19-րդ տեղում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.