16:17  ,  30 սեպտեմբերի, 2026

Play City-ում կարտինգի դպրոցի գործունեության խաթարման թեմայով ասուլիս՝ ուղիղ

Play City-ում ընթանում է ասուլիս կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։

Կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացնում է Sodi world series միջազգային մրցումների և վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության խնդիրները։

Բացի այդ, դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը։

Ասուլիսին մասնակցում են նաեւ Էդգար Կույումչյանը (Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ), Գուրգեն Դալիբալտյանը (սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մենեջեր), կարտինգի դպրոցի աշխատակիցներ, Հայաստանը ներկայացնող հայ և ռուս մրցաշավորդներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news