16:17 30 սեպտեմբերի, 2026Play City-ում ընթանում է ասուլիս կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։
Կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը ներկայացնում է Sodi world series միջազգային մրցումների և վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության խնդիրները։
Բացի այդ, դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը։
Ասուլիսին մասնակցում են նաեւ Էդգար Կույումչյանը (Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ), Գուրգեն Դալիբալտյանը (սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մենեջեր), կարտինգի դպրոցի աշխատակիցներ, Հայաստանը ներկայացնող հայ և ռուս մրցաշավորդներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.