12:02  ,  30 սեպտեմբերի, 2026

Դե լա Ֆուենտե․ Յամալը շարունակում է աճել և ցանկանում է աշխարհին ցույց տալ իր մակարդակը

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիայի նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակը.

«Մեր մրցակիցը լավ էր պաշտպանվում և ուժեղ էր օդում, ուստի մենք պետք է միշտ զգոն լինեինք։ Գոլ բաց թողնելուց հետո մենք վերականգնեցինք գնդակի տիրապետումը և վերահսկեցինք խաղի ընթացքը։

Ինչ վերաբերում է Յամալին, նա շարունակում է աճել և ցանկանում է աշխարհին ցույց տալ իր մակարդակը, ապացուցել, թե ինչպիսի խաղացող է։ Եվ նրա համեստությունը նրան ավելի լավն է դարձնում։ Ապագայում Յամալն ավելի մեծ ճանաչում կստանա իր արածի և թիմում ունեցած ներդրման համար», - մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը երկու գոլ է խփել Խորվաթիայի դեմ խաղում, մեկական գոլ են խփել «Աթլետիկո Մադրիդի» պաշտպան Մարկ Պուբիլը և «Աթլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը։

Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 3-ին Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում խաղալու է Չեխիայի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում