20:13  ,  30 սեպտեմբերի, 2026

«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրն Օլիսեի հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի եզրային կիսապաշտպան Մայքլ Օլիսեի հետ՝ նրան դարձնելով ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, գրում է Bild-ը։

Մյունխենյան ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը աշխատավարձի բարձրացմամբ երկարաձգել մինչեւ 2032թ․ հունիս։

Օլիսեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։ Այժմ նա ստանում է տարեկան 14 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան 25 միլիոն եվրո։

Օլիսեն «Բավարիայում» է հանդես գալիս 2024թ․ հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 57 հանդիպման, խփել 25 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news