20:13 30 սեպտեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի եզրային կիսապաշտպան Մայքլ Օլիսեի հետ՝ նրան դարձնելով ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, գրում է Bild-ը։
Մյունխենյան ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը աշխատավարձի բարձրացմամբ երկարաձգել մինչեւ 2032թ․ հունիս։
Օլիսեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։ Այժմ նա ստանում է տարեկան 14 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը պատրաստ է նրան վճարել տարեկան 25 միլիոն եվրո։
Օլիսեն «Բավարիայում» է հանդես գալիս 2024թ․ հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 57 հանդիպման, խփել 25 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.