Բրազիլիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան բաց կթողնի ազգային թիմի հաջորդ ընկերական հանդիպումը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հոկտեմբերի 3-ին կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ։
Ռաֆինյան վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը եւ վերադարձել է Բարսելոնա, կատալոնական ակումբի բժիշկների վերահսկողությամբ վերականագնվելու համար, հաղորդում է բրազիլական Globo-ն։
Ռաֆինյան ազդրի մկանային վնասվածքը ստացել էր Ավստրալիայի դեմ ընկերական խաղում։
Բրազիլիան հաղթել էր 4։2 հաշվով, Ռաֆինյան դարձել էր գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:27 , 30 սեպտեմբերի
15:17 , 30 սեպտեմբերի
14:46 , 30 սեպտեմբերի
14:05 , 30 սեպտեմբերի
13:17 , 30 սեպտեմբերի
12:02 , 30 սեպտեմբերի
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի