12:02 30 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիայի նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակը.
«Մեր մրցակիցը լավ էր պաշտպանվում և ուժեղ էր օդում, ուստի մենք պետք է միշտ զգոն լինեինք։ Գոլ բաց թողնելուց հետո մենք վերականգնեցինք գնդակի տիրապետումը և վերահսկեցինք խաղի ընթացքը։
Ինչ վերաբերում է Յամալին, նա շարունակում է աճել և ցանկանում է աշխարհին ցույց տալ իր մակարդակը, ապացուցել, թե ինչպիսի խաղացող է։ Եվ նրա համեստությունը նրան ավելի լավն է դարձնում։ Ապագայում Յամալն ավելի մեծ ճանաչում կստանա իր արածի և թիմում ունեցած ներդրման համար», - մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը երկու գոլ է խփել Խորվաթիայի դեմ խաղում, մեկական գոլ են խփել «Աթլետիկո Մադրիդի» պաշտպան Մարկ Պուբիլը և «Աթլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը։
Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 3-ին Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում խաղալու է Չեխիայի դեմ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.