09:40 30 սեպտեմբերի, 2026Թուրինի «Յուվենտուսը» հրապարակել է անցած մրցաշրջանի արդյունքում ֆինանսական հաշվետվությունը։
Իտալական ակումբի ֆինանսական կորուստը կազմել է 66 միլիոն եվրո։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 58,1 միլիոն եվրո էր։
Եկամուտը նվազել է 54,9 միլիոն եվրո եւ կազմել է 474,7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստների վաճառքից եկամուտը նվազել է 51,9 միլիոն եվրո, հեռուստահեռարձակումներից՝ 31,9 միլիոն եվրո։
Գործառնական ծախսերը կազմել են 363,6 միլիոն եվրո։
«Յուվենտուսի» պարտքն ավելացել է 50,9 միլիոն եվրոյով եւ կազմում է 331,1 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում «Յուվենտուսին» դարձյալ սպասվում են ֆինանսական կորուստներ, քանի որ թիմը չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.