21:22  ,  26 սեպտեմբերի, 2026

Էդուարդ Սպերցյան․ Միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում Հայաստանը ներկայացնելիս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառումով արձագանքել է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակին Ազգերի լիգայի մեկնարկային տուրում։

Հայաստանի հավաքականի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով պարտության էր մատնել Լատվիայի հավաքականին։

«Լավ մեկնարկ։ Ուրախ եմ այս մրցաշարը թիմի հետ հաղթանակով սկսելու համար։

Միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում հավաքականի կազմում խաղադաշտ դուրս գալուց եւ Հայաստանը ներկայացնելիս։

Շնորհակալություն բոլորին աջակցության համար։ Մենք շարունակում ենք աշխատանքը»,- գրել է Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news