21:22 26 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառումով արձագանքել է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակին Ազգերի լիգայի մեկնարկային տուրում։
Հայաստանի հավաքականի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով պարտության էր մատնել Լատվիայի հավաքականին։
«Լավ մեկնարկ։ Ուրախ եմ այս մրցաշարը թիմի հետ հաղթանակով սկսելու համար։
Միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում հավաքականի կազմում խաղադաշտ դուրս գալուց եւ Հայաստանը ներկայացնելիս։
Շնորհակալություն բոլորին աջակցության համար։ Մենք շարունակում ենք աշխատանքը»,- գրել է Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.